Կայքի հին տարբերակը
Մեր մասին

«Բեյզ Մեթըլս» փակ բաժնետիրական ընկերություն
Ընկերությունը հիմնադրվել է 2002թ. օգոստոսի 7-ին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ընկերության հիմնադրման նախանշված նպատակն էր «Վալլեքս» խմբի ընկերությունների արտադրական հզորությունների համար կայուն հանքահումքային բազայի ստեղծումը:

Գործունեության սկզբում իրականացվել է Դրմբոնի պղինձ-ոսկու հանքավայրի վերագնահատողական ուսումնասիրություն, հանքավայրը նախապատրաստվել է արդյունաբերական շահագործման համար և կառուցվել է հանքահարստացուցիչ համալիր: «Վալլեքս» խմբի ընկերությունների աշխատակիցների, այդ թվում նաև «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության մասնագետների ջանքերի շնորհիվ հաջողվեց, իրականացնելով համալիր աշխատանքներ, ընդամենը 13 ամսվա ընթացքում սկսել պղինձ-ոսկու ապրանքային խտանյութի արտադրությունը (կարդալ ավելին):