Կայքի հին տարբերակը
Սամվել Լևոնի Իվանյան

«Բեյզ Մեթըլս» ՓԲԸ ընդհանուր հարցերի վարչության պետ

Ծնվել է 1977 թ. ք. Երևանում:

Կրթություն

1984-1994 թթ. - Երևանի թիվ 172, թիվ 183, թիվ 116 միջնակարգ դպրոցներ
1994-1998 թթ. - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ընդերքաբանության և լեռնամետալուրգիայի ֆակուլտետի օգտակար հանածոների հետախուզման տեխնիկա և տեխնոլոգիա բաժին
2008-2010 թթ. - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ընդերքաբանության և լեռնամետալուրգիայի ֆակուլտետի լեռնային ճյուղի ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում բաժնի մագիստրատուրա

Որակավորումը` ճարտարագիտության մագիստրոս

Աշխատանքային փորձը
2006 թ.-ից մինչ օրս - «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ գործադիր վարչության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ, ընդհանուր հարցերի վարչության պետ
2005-2006 թթ. - «Բեյզ Մեթըլս» ՍՊԸ ընդհանուր հարցերի վարչության պետ
2002-2005 թթ. - «Բեյզ Մեթըլս» ՍՊԸ գործադիր տնօրենի օգնական
2001-2002 թթ. - «Մանես և Վալլեքս» ՓԲԸ (այժմ` «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ) Մարգահովիտի երկրաբանահետախուզական բազայի պետ
2001թ. մարտ-սեպտեմբեր - «Մանես և Վալլեքս» ՓԲԸ երկրաբանահետախուզական բաժնի երկրաբան
1998-2000 թթ. - ծառայություն ՀՀ բանակում` որպես ռեակտիվ հրետանային մարտկոցի հրամանատար
1997-1998 թթ. - (ուսմանը զուգահեռ) «Արարատի ոսկու արդյունահանման ընկերություն» ՓԲԸ (“AGRC”) որպես երկրաբանական ծառայության ղեկավարի օգնական (աշխատանքները իրականացվել են Սոտքի և Մեղրաձորի ոսկու հանքավայրերում)

Ամուսնացած է, ունի երկու որդի: