Կայքի հին տարբերակը
Բացահանք

Բացահանքը ներառում է հետևյալ ենթամիավորները՝ խոշոր բեռնա­տար­ների կայանատեղի՝ վերանորոգման տեղամասով, բեռնատարների լվացման կայան՝ թափոնաջրերի մաքրման համա­կար­գով, վառելիքի լիցքավորման կայան՝ վառելիքի և քսայուղերի պահեստով, հանրակացարաններ, նյութատեխնիկական պահեստ, խմելու ջրի բաքեր, տեխնիկական օգտագործման համար նախատեսված մա­քուր ջրի բաքեր և այլ օղակներ: Բացահանքը 26 մ լայնությամբ և 2.8 կմ երկարությամբ հանքատար ճանապարհով կապվում է հարստացուցիչ ֆաբրիկայի հետ:

Բացահանքի առավելագույն երկարությունը և լայնությունը մակերևույթին կազմում են 1,300 և 1,010 մ, խորությունը՝ 280 մ, օտարման տարածքի մակերեսը՝ 76.7 հա, կողերի թեքությունը 35°-40°: Հանքաստիճանի բարձրությունը 10 մ, իսկ թեքման անկյունը աշխատանքային՝ 70°, վերջնական դիրքում՝ 55° է: Աշխատանքային հրապարակի նվազագույն լայնությունը՝ 30-40 մ: