Կայքի հին տարբերակը
Հարստացուցիչ ֆաբրիկա

Հարստացուցիչ ֆաբրիկան ներառում է ջարդման բաժանմունք, ջարդված հանքաքարի պահեստ, մանրացման բաժանմունք, գլխավոր մասնաշենք՝ ֆլոտացման, ջրազերծման, ռեագենտների, օդամղիչ բաժանմունքներով և պատրաստի արտադրանքի պահեստով, վարչական շենք, 110/6 ենթակայան, արտադրական թարմ ջրի, շրջանառու ջրի և կենցաղային-խմելու ջրի ռեզերվուարներ: Հարստացուցիչ ֆաբրիկայի պոչանքային տնտեսությունը ներառում է պոչամբարը՝ առաջնային պատվարով, պարզեցված ջրի կոլեկտորը՝ ջրընդունիչ կոլեկտորներով, պարզեցված ջրի ավազանը, շրջանառու ջրամատակարարման պոմպակայանը և պոչատարը: Համալիրի առանձին տեղաբաշխված ենթակառուցվածքային օբյեկտներից են պայթուցիկների պահեստը, արտադրական ջրամատակարարման 14 կմ երկարությամբ խողովակաշարը՝ Խաչեն գետի վրա կառուցված ջրհավաք կառույցներով և պոմպակայանով: