Կայքի հին տարբերակը
Պոչանքային տնտեսություն

Շրջակա միջավայր արտադրական ջրի արտահոսքերը բացառելու նպատակով լեռնահանքային համալիրում ներդրվել է արտադրական ջրի փակ շրջանառության համակարգ:

Պոչային տնտեսության համակարգի հիմնական տարրերն են պոչամբարը, պոչատարը, պարզեցման լճակը:

Պոչամբարը ֆաբրիկա­յից 1.0-1.2 կմ հեռավորության վրա է: Այն տղմալցային տեսակի է, պոչերի պահեստավորման համար առավելագույն ծավալը կազմում է 28.4 մլն. մ3(40 մլն. տ): Պոչերի տեղակայման համար սկզբնական ծավալ ապահովելու նպատակով կառուցվել է քարա­լցային, վերին շերտում երկշերտա­նի հակադարձ զտիչ ունեցող առաջնային պատվար: Պոչամբարի պարզվածքը պարզեցման լճակ է տրվելու պարզեցված ջրի կոլեկտորով:

Պոչատարն ունի 1,045 մ երկարություն: Հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարի նիշերի միջև տարբերությունը թույլ է տալիս պոչերի տեղափոխումն իրականացնել ինքնահոս եղանակով:

Պարզեցման լճակը տեղակայված է պոչամբարի ներքևում: Լճակում կուտակվում և լրացուցիչ պարզեցվում են կոլեկտորով մատակարարվող և առաջնային պատվարի մարմնից ներծծված ջրերը: Լճակի պարզվածքը ջրընդունիչ ջրհորով տրվում է շրջանառու ջրի պոմպակայան, որտեղից այն նորից մղվում է ֆաբրիկա: