Կայքի հին տարբերակը
Աշխատանք համաժամանակյա թարգմանության մասնագետների համար (17.01.2015)

«Վալլեքս» խմբի «Բեյզ Մեթըլս» փակ բաժնետիրական ընկերությունն աշխատանքի է հրավիրում անգլերեն-հայերեն-ռուսերեն համաժամանակյա թարգմանության մասնագետների:

Հավակնորդներին առաջադրվող պահանջներ.
- բարձրագույն կրթություն,
- համապատասխան աշխատանքային փորձ,
- տեխնիկական (հանքարդյունաբերության ոլորտի նախապատվությամբ տերմինաբանության իմացություն, տեխնիկական թարգմանության փորձ,
- համակարգչից օգտվելու հմտություններ:

Նախատեսված պարտականություններ.

- անգլերեն-հայերեն, հայերեն-անգլերեն, անգլերեն-ռուսերեն, ռուսերեն-անգլերեն, հայերեն-ռուսերեն, ռուսերեն-հայերեն համաժամանակյա թարգմանություն խորհրդակցությունների, բանակցությունների և այլ բանավոր հաղորդակցությունների շրջանակներում,
- անգլերեն-հայերեն, հայերեն-անգլերեն, անգլերեն-ռուսերեն, ռուսերեն-անգլերեն, հայերեն-ռուսերեն, ռուսերեն-հայերեն տեխնիկական, իրավական և այլ փաստաթղթերի թարգմանություն:

Աշխատողների ընտրությունը կիրականացվի մրցույթային կարգով՝ հարցազրույցի արդյունքների հիման վրա:

Ցանկացողներին խնդրում ենք համապատասխան որակավորումը հաստատող փաստաթղթերի թվային պատճենները համառոտ ինքնակենսագրականի հետ միասին ուղարկել vacancy@vallex.com էլ. հասցեով: Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել (+374 10) 510 885 լրաց. 2103 հեռախոսահամարով:

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 01.03.2015 թ.: