Կայքի հին տարբերակը
Աշխատանք ֆինանսական տնօրենի թափուր պաշտոնի համար

«Վալլեքս» խմբի «Բեյզ Մեթըլս» փակ բաժնետիրական ընկերությունն աշխատանքի է հրավիրում ֆինանսական տնօրենի.

Հավակնորդին առաջադրվող պահանջներ.
- հաշվապահական հաշվառման, ֆինանսների, գործարար կառավարման բակալավրի աստիճան;
- նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական տնօրենի պաշտոնում;
- գերազանց հմտություն ֆինանսական ոլորտում` ներառյալ կանխիկի կառավարման, կանխատեսման, ծրագրերի գնահատման, կապիտալ և գործառնական ծախսերի բյուջետավորման;
- բոլոր աշխատակիցների, գործընկերների և մատակարարների հետ գործնական լավ հարաբերություններ ձևավորելու և պահպանելու հմտություն;
- համակարգչի գերազանց իմացություն;
- անգլերեն և ոուսերեն լեզուների գերազանց իմացություն:

Նախատեսված պարտականություններ.
- պաշտպանել ընկերության սեփականատերերի շահերը, ի կատար ածել նրանց բիզնես ծրագրերն ու որոշումները;
- մասնակցել ոչ միայն ընկերության ակտիվների կառավարման, այլև «Վալլեքս» խմբի ընկերությունների գործող բաժնետերերի բոլոր ակտիվների կառավարման գործընթացին` ներառյալ վերոնշյալ ակտիվների արդյունավետության պարբերական մոնիթորինգի իրականացումը;
- մասնակցել երկարաժամկետ նպատակների ձևակերպման և իրականացման, ինչպես նաև դրանց` գործառնական ծրագրերի վերածման գործընթացին: Ղեկավարել տարեկան նպատակների իրականացման, եկամտաբերության և աճի ապահովմանն ուղղված գործընթացները;
- ցուցաբերել ակտիվ մասնակցություն միջգործառնական թիմերի աշխատանքին` արտադրության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով;
- իրականացնել աշխատանքային կապիտալի, դրամական հոսքերի, կապիտալ և գործառնական ծախսերի կառավարում;
- իրականացնել հաշվապահական բաժնի փաստաթղթաշրջանառության կազմակերպում և վարում;
- մշակել և իրականացնել ներքին ֆինանսական վերահսկողություն և ընթացակարգեր;
- համակարգել աուդիտի անցկացման ամենամյա միջոցառումները;
- մասնակցել բոնուսների և աշխատավարձերի համակարգի մշակմանն ու հաջորդիվ իրականացմանը;
- ղեկավարել հարկային հաշվետվությունների պատրաստման և հանձնման գործընթացը:

Աշխատանքի պայմաններ.
- ծանրաբեռնվածությունը՝ լրիվ դրույք,
- գտնվելու վայրը՝ ԼՂՀ Մարտակերտի շրջան,
- պատշաճ կենցաղային պայմաններ բարձրակարգ հյուրանոցահանրակացարանային համալիրում,
- տևողությունը՝ մշտական հիմքով, 3 ամիս տևողությամբ փորձաշրջանով,
- մասնագիտական աճի, ինքնակրթության և հմտությունների կատարելագործման պայմաններ:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Հետաքրքրվող անձանց խնդրվում է իրենց ինքնակենսագրությունը (CV) ուղարկել e.khachvankyan@vallex.com էլ. հասցեով՝ «Առարկան» տողում նշելով «Ֆինանսական տնօրեն»:

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 10.12.2016 թ.: