Կայքի հին տարբերակը
Առկա են թափուր աշխատատեղեր (17.01.2015)

«Վալլեքս» խմբի «Բեյզ Մեթըլս» փակ բաժնետիրական ընկերությունն աշխատանքի է հրավիրում ստուգիչ-չափիչ սարքերի ավտոմատիկայի կարգաբերման մասնագետների, արտադրության ավտոմատ կառավարման համակարգերի ճարտարագետների, արդյունաբերական հսկիչ համակարգերի սարքավորումերի ծրագրավորման մասնագետների:

Հավակնորդներին առաջադրվող պահանջներ.
- բարձրագույն կրթություն համապատասխան բնագավառում,
- առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
- համակարգչից օգտվելու հմտություններ,
- աշխատանքի անվտանգության կանոնների իմացություն:

Աշխատանքի պայմաններ.
- ծանրաբեռնվածությունը՝ լրիվ դրույք,
- գտնվելու վայրը՝ ԼՂՀ Մարտակերտի շրջան,
- պատշաճ կենցաղային պայմաններ բարձրակարգ հյուրանոցահանրակացարանային համալիրում,
- տևողությունը՝ մշտական հիմքով, 3 ամիս տևողությամբ փորձաշրջանով,
- մասնագիտական աճի, ինքնակրթության և հմտությունների կատարելագործման պայմաններ:

Աշխատողների ընտրությունը կիրականացվի մրցույթային կարգով՝ հարցազրույցի արդյունքների հիման վրա:

Ցանկացողներին խնդրում ենք համապատասխան որակավորումը հաստատող փաստաթղթերի թվային պատճենները համառոտ ինքնակենսագրականի հետ միասին ուղարկել vacancy@vallex.com էլ. հասցեով: Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել (+374 10) 510 885 լրաց. 2103 հեռախոսահամարով:

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 01.03.2015 թ.: