Կայքի հին տարբերակը
Ընթացքի մեջ է Կաշենի լեռնահանքային համալիրի շինարարությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում «Վալլեքս» խմբի ընկերությունների «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության կողմից շարունակվում են Կաշենի լեռնահանքային համալիրում շինարարական աշխատանքները: Արդեն ավարտին են մոտենում հանքահարստացուցիչ ֆաբրիկայի հիմնական մասնաշենքի աշխատանքները:

Հունիսին կսկսվեն արդեն ֆլոտացիոն և օժանդակ արտադրամասերի սարքավորումների ներկրման աշխատանքներն այն հաշվով, որ մինչև 2015 թվականի դեկտեմբերը հնարավոր լինի շահագործել ֆաբրիկան ամբողջությամբ: Կաշենի լեռնահանքային համալիրը կառուցվում է ընդունված միջազգային ստանդարտներին համապատասխան:

Հանքավայրում ուսումնասիրված և հաստատված հանքաքարի պաշարները հասնում են 56 մլն տոննայի: Նախատեսվում է հանքահարստացուցիչ ֆաբրիկայի շահագործման առաջին փուլում վերամշակվող հանքաքարի ծավալը հասցնել տարեկան երկու միլիոն տոննայի, ինչի դեպքում պաշարները կբավականացնեն 23-25 տարի շահագործման համար:

Դեռևս ուսումնասիրվում են թևային երևակումները: Արդյունքները ցույց են տալիս, որ դեռ կհաստատվեն նոր պաշարներ:

Կաշենի լեռնահարաստացուցիչ կոմբինատի շինարարական աշխատանքներում ընդգրկված են մոտակա բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ, որը տնտեսական լուրջ առաջընթացի հիմք է դարձել:

Լուսանկարներ