Կայքի հին տարբերակը
Բնապահպանական քաղաքականություն

Որպես «Վալլեքս» խմբի ընկերություն՝ «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերությունն առաջնահերթ կարևորում է շրջակա բնական միջավայրի վրա սեփական գործունեության բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելը և բնապահպանական բացասական ազդեցության անխուսափելի լինելու դեպքում, դրա համարժեք հատուցման ուղղությամբ ծրագրերի իրականացումը:

Ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների լիակատար բավարարումը մեր գործունեության հիմնարար սկզբունքներից է, իսկ առանձին դեպքերում, երբ համապատասխան տեսական հնարավորությունը հիմնավորված է նաև առաջադեմ համաշխարհային փորձով, սեփական գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի նկատմամբ գնահատում ենք առավել խիստ չափորոշիչներով, քան նախատեսված է օրենսդրորեն:

Մեր արտադրական համալիրները գործել և գործում են այնպիսի տեխնոլոգիաներով, որոնք շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը հասցնում են հնարավոր նվազագույնի: